Մահափորձ՝ Վենեսուելայի նախագահի նկատմամբ (տեսանյութ)

August 5, 2018

Օգոստոսի 4-ին Վենեսուելայի մայրաքաղաքում՝ Բոլիվարի պողոտայում կայացած շքերթի ժամանակ, մահափորձ է իրականացվել նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ։ Անօդաչու թռչող սարքերով իրականացված 2 պայթյունի հետեւանքով վիրավորվել է անվտանգության 7 աշխատակից։

Ruptly գործակալությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երեւում է Մադուրոյի եւ նրա անվտանգության ծառայութան աշխատակիցների գործողությունները՝ հարձակման ժամանակ։

Մադուրոն մահափորձի մեջ մեղադրել է երկրի աջ ուժերին ու հարեւան Կոլումբիային։ Վերջինիս ղեկավարները հերքել են մեղադրանքները։

Պատասխանատվությունը ստանձնել է «Ֆլանելե զինվորներ» կազմակերպությունը, որը կապեր ուներ 2018-ին հատուկ գործողության ժամանակ սպանված  ապստամբ ոստիկան Օսկար Պերեսի հետ։

Source: Yerkir Media
Link: Մահափորձ՝ Վենեսուելայի նախագահի նկատմամբ (տեսանյութ)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image