Օգոստոսի 5-ին, ժամը 10:29-ի դրությամբ Սեւանա լճում՝ Շորժա գյուղի մոտակայքում, որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին՝ 1975 թ. ծնված Ն. Շ-ն լողալով փորձել է օգնության հասնել ռետինե նավակում գտնվող քաղաքացիներին, սակայն ետ չի վերադարձել։
Source: Yerkir Media Link: Սեւանա լճի Շորժայի հատվածում շարունակվում են քաղաքացու որոնումները