Մայրաքաղաքի մի շարք օբյեկտներում հայտնաբերվել են անվտանգության թերություններ
April 9, 2018
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հակահրդեհային ստուգայցեր է կատարել մայրաքաղաքի մի շարք օբյեկտներում: Դրանց թվում էին «Տաշիր» առեւտրի կենտրոնը, «Մոսկվա» կինոթատրոնը, «Նեպտուն» մանկական կենտրոնը, «Ջոս» ռեստորանային համալիրը, «Պանդոկ Երեւան»-ը եւ այլն:
Ստուգումների եւ հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել են մի շարք թերություններ, ամենատարածվածը՝ տարահանման ելքերի, հակահրդեհային եւ ծխահեռացման ավտոմատ համակարգերի բացակայությունն է:
Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները տնտեսվարողներին են հանձնել թերությունների վերացման վերաբերյալ կարգադրագրեր, որտեղ նշված ժամկետների ավարտին կրկնակի ստուգայց կանցկացվի, իսկ թերությունները վերացված չլինելու դեպքում, տվյալ տնտեսվարողները կենթարկվեն վարչական տույժի: