Մայր Թերեզան դասվել է Հռոմեական կաթոլիկ եկեղեցու սրբերի շարքը

September 4, 2016

Հանրահայտ կաթոլիկ միանձնուհի, «Սիրո Քույր Քարոզիչներ» միանձնուհիների  միաբանության հիմնադիր մայր Թերեզա Կալկաթացին դասվել է Հռոմեական կաթոլիկ եկեղեցու սրբերի շարքը։

Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ին, Սրբադասման արարողությունը կիրակի կայացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կայացած պատարագի ընթացքում, որը գլխավորել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։ Արարողությանը ներկա են եղել աշխարհի տարբեր երկրների ավելի քան 100 հազար հավատացյալներ։

Իտալական ԶԼՄ-ները մայր Թերեզայի սրբադասումը համարում են Ֆրանցիսկոս պապի հայտարարած արտահերթ Գթասիրության հոբելյանական տարվա ամենակրոր իրադարձություններից մեկը։

Եկեղեցու մեծագործների հռչակման Վատիկանի հատուկ հանձնաժողովը հրաշք Է ճանաչել մայր Թերեզայի աղոթքներով 35-ամյա բրազիլուհու գիտականորեն անբացատրելի բուժումը, ինչը պաշտոնական հիմնավորում Է ծառայում նրա սրբադասման համար:

Ծագումով ալբանուհի մայր Թերեզան ծնվել Է 1910 թվականին՝Սկոպյեում, բայց երկար տարիներ աշխատել Է Կալկաթայում (ուստի նրանհաճախ անվանում են Կալկաթայի մայր Թերեզա), որտեղբարեգործական առաքելություն Է հիմնել: Այնտեղ Էլ նա վախճանվել Է1997 թվականին: 1979 թվականին մայր Թերեզան արժանացել ԷԽաղաղության Նոբելյան մրցանակի: 2003 թվականին նա երանելի Էհռչակվել Հովհաննես Պողոս Երկրորդ պապի նախաձեռնությամբ:

Ըստ Վիքիպեդիայի, որոշ տվյալներով՝  նա ունի հայկական ծագում, ինչիմասին Վազգեն Առաջինն է հայտնել Մայր Թերեզայի հետ հանդիպումիցհետո. «1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո, երբ ՄայրԹերեզան ժամանել էր Հայաստան, հանդիպեց նաև Վազգեն Առաջինիհետ: Հանդիպման ընթացքում Մայր Թերեզան կաթողիկոսին պատմել էիր հայկական ծագման մասին: Նրա իսկական անուն ազգանունըԱգնեսսա Բոյաջյան է, հայրը Արևմտյան Հայաստանից է գաղթելԱլբանիա, մայրն էլ ալբանուհի քրիստոնյա է։


Source: Yerkir Media
Link: Մայր Թերեզան դասվել է Հռոմեական կաթոլիկ եկեղեցու սրբերի շարքը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image