Մանե Թանդիլյանը կշարունակի պաշտոնավարել

June 21, 2018

Մանե Թանդիլյանը կշարունակի համատեղ աշխատանքը, կառավարության այսօրվա նիստում տեղեկացրեց վարչապետը։ Նա չի ընդունել հրաժարականի դիմումը, եւ մտադիր են կուտակային համակարգը առավել ընդունելի ու հասանելի դարձնել։

«Այն որոշումը, որ կայացրինք` նպատակը ժամանակ շահելն է։ Չենք կասկածում, որ բարելավման կարիք ունի եւ պայմանավորվեցինք, որ Թանդիլյանը աշխատի շահագրգիռ նախարարությունների հետ եւ ունենանք կոնկրետ նախահիծ»,- նշեց վարչապետը։

Մանե Թանդիլյանը իր հերթին նշեց, որ նոր նախագիծ է պատրաստվում, որը կամփոփի մտահոգող բոլոր հարցերը եւ ԱԺ-ում կքննարկվի։

Նա հավելեց, որ իր հրաժարականի պատճառը համակարգի նկատմամբ սկզբունքների անհամաձայնությունն է, իսկ գերխնդիրը հուսալիության ապահովումն է։

Source: Yerkir Media
Link: Մանե Թանդիլյանը կշարունակի պաշտոնավարել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image