Մանե Թանդիլյանը շարունակում է պաշտոնավարել

Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ ՀՀ աշխատանքի և սոցի­ալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարակա­նի դիմումը վաչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր չէ ներկայացնել նախագահի ստորագրմանը։

Yerkirmedia.am կայքի լրագրողին նախարարի մամուլի պատասխանատու Մանե Մադոյանը տեղեկացրեց, որ նախարարը շարունակում է աշխատել եւ դիմումի ճակատագրի մասին իրենք դեռեւս տեղեկություն չունեն։ Նա նաեւ հավելեց, որ նախարար Մանե Թանդիլյանի սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Մա­նե Թանդիլյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրեց՝ պատճառաբանելով, որ դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմա­նը:

Source: Yerkir Media
Link: Մանե Թանդիլյանը շարունակում է պաշտոնավարել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image