«Մանչեսթեր Յունայթեդ»-«Բարսելոնա». դաշտում լեգենդար ֆուտբոլիստներն էին
July 1, 2017
Լեգենդար ֆուտբոլիստները կրկին մարզադաշտում էին` այս անգամ արդեն բարեգործական նպատակով:
«Բարսելոնայի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հայտնիների հանդիպումն ավարտվել է «կարմիր սատանաների» հաղթանակով՝ 3:1 հաշվով: Հանդիպումից ստացված ամբողջ շահույթը կփոխանցվի կատալոնական ակումբի բարեգործական ֆոնդին: Իսկ մրցող թիմերի միջեւ պատասխան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 2-ին: