Մասիսում Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել տեղի Երիտասարդական կենտրոնում
March 28, 2017
Հանրապետության Նախագահի աշխատանքային օրն այսօր անցել է Արարատի մարզում։ Մասիս քաղաքում նա շրջայց է կատարել տեղի Երիտասարդական կենտրոնում, ուր հաճախում է 120 մասիսցի պատանի եւ երիտասարդ:
Կենտրոնը հիմնվել է «Ադիբեկյան ընտանիք զարգացման հիմնադրամ» մասնավոր բարեգործական կազմակերպության ստեղծած Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից: Նույն Մասիսում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել քաղաքի ընտանեկան առաջին սպորտային համալիրի հիմնարկեքի արարողությանը:
Նախագծի արժեքը 2 մլն ԱՄՆ դոլար է: Սպորտային համալիրի կառուցման ծրագիրը կմեկնարկի 2017 թվականի ապրիլին եւ կավարտվի 2018 թվականի հունիսին:
Երկու նախագծերն էլ իրականցվում են «Ադիբեկյան ընտանիք» բարեգործական կազմակերպության միջոցների հաշվին:
Սպորտային համալիրի հիմնարկեքի արարողության ժամանակ ընթերցվել է Մասիսի Երիտասարդական կենտրոնի՝ սերունդներին ուղղված ուղերձը, որը դրվել է պարկուճի մեջ: Այն օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր՝ Արթուր Ալեքսանյանը եւ 2002 թվականի ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արամ Մարգարյանը տեղադրել են կառուցվող համալիրի հիմքում: