Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը հրաժարվել է սեղմել ռուս դեսպանի ձեռքը
March 16, 2018
Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ալեքսանդր Յակովենկոյի խոսքով՝ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը վերջերս հանդիպման ժամանակ չի սեղմել ռուս դեսպանի ձեռքը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Երբ դեսպանին հրավիրում են արտաքին գործերի նախարարություն, կա ընդունված կարգ։ Ակնհայտ է, որ նա այդ քայլով իր վրդովմունքը հայտնեց Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ»,- նշել է դեսպանը։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի ու Ռուսաստանի հարաբերությունները վերջին շրջանում սրվել են՝ կապված ռուս նախկին հետախույզ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման հետ։ Դեպքը տեղի է ունեցել Լոնդոնում, ու ըստ տարբեր վարկածների, ռուսական կողմը կապ ունի տեղի ունեցածի հետ։