Պայթյուն՝ Գերմանիայի ռազմական գործարաններից մեկում
March 16, 2018
Գերմանիայի արեւելյան մասում գտնվող՝ ռազմամթերքի վերամշակման ու ոչնչացման գործարաններից մեկում մարտի 16-ին պայթյուն է որոտացել, տեղեկացնում է Bild պարբերականը։
Պատահարը տեղի է ունեցել Բրանդենբուրգ երկրամասի Լյուբբեն քաղաքում։ Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Հաղորդվում է, որ մեկ մարդ վիրավորվել է, եւս մեկը համարվում է անհետ կորած։ Վնասվել է գործարանի մասնաշենքերից մեկը։