Մեկնաբան Կարեն Գիլոյանը կատարեց խոստումն ու սափրեց գլուխը

August 17, 2016

Մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը սափրել է գլուխը` ի պատիվ օլիմպիական ոսկու: Այս մասին տեղեկացանք Առաջին ալիքի ֆեյսբուքյան էջից:

«Դեռևս 2008-ին Պեկինի խաղերի ժամանակ մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը խոստացել էր սափրել գլուխը, եթե Օլիմպիական չեմպիոն ունենանք: Եվ այսօր մեր նորընծա Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն իր ձեռքով արեց դա»,-ասված է գրառման մեջ:

Հայաստանի հավաքականը «Ռիո-2016»-ում առաջին օլիմպիական ոսկին նվաճեց: 98 կգ քաշայինկարգում հունահռոմեական ոճի ըմբիշ  Արթուր Ալեքսանյանը գետնեց Կուբան ներկայացնողՅասմանի Դանիել Լուգո Կաբրերային և 20 տարվա դադարից հետո Հայաստանին պարգևեց 1-ինոսկե մեդալը:

Արմեն Նազարյանից հետո Արթուր Ալեքսանյանը նվաճեց Հայաստանի համար առաջինօլիմպիական ոսկե մեդալը:


Source: Yerkir Media
Link: Մեկնաբան Կարեն Գիլոյանը կատարեց խոստումն ու սափրեց գլուխը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image