Մեկնարկել է եվրոպական Օլիմպիական փառատոնը

July 24, 2017

Հունգարական Գյոռ քաղաքում մեկնարկել է եվրոպական Օլիմպիական փառատոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բաց պաշտոնական արարողությանը Հայաստանի դրոշը տարել է լողորդ Արթուր Բարսեղյանը: Օլիմպիական փառատոնին մասնակցում են շուրջ 2500 մարզիկներ աշխարհի 50 երկրից:

Եվրոպական ամառային օլիմպիական փառատոնին Հայաստանից կմասնակցեն Յուրի Մարտիրոսյանը, Արթուր Սողոյանը, Էվելինա Մարտիրոսյանը, Եվա Խաչատրյանը (բոլորը` թենիս), Ամու Ասուբովը, Հովհաննես Երանոսյանը, Հենրիկ Երանոսյանը (երեքն էլ` հեծանվսապորտ), Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը (երկուսն էլ` լող), Արտյոմ Ղալաչյանը, Սամվել Գեւորգյանը, Արսեն Ավեդիսյանը, Ռոբերտ Թորոսյանը, Նունե Նազարյանը (բոլորը` ձյուդո), Դավիթ Սարգսյանը (աթլետիկա), Ժորա Սմբատյանն ու Անահիտ Ասադուրյանը (երկուսն էլ` մարմնամարզություն):

Source: Yerkir Media
Link: Մեկնարկել է եվրոպական Օլիմպիական փառատոնը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image