«Մեր ազգային մտածելակերպը շատ մազոխիստական է». երեխաներն ԱԺ-ում են

«Ես  40 տարվա մանկավարժ չեմ, բայց մի պարզ ճշմարտություն գիտեմ. մենք՝ երեխաներս, առանց ծեծի էլ լիքը բան հասկանում ենք: Նրանք, ովքեր կարծում են՝ ծեծով դաստիարակելը արդյունավետ միջոց է, չարաչար սխալվում են, դա խայտառակ ինքնախաբեություն է»,- այս մասին այսօր ԱԺ նիստերի դահլիճում մեկնարկած հատուկ նիստում ասաց Արմավիրի մարզի Մ. Խորենացու անվան թիվ 10 դպրոցի աշակերտ 16-ամյա Ռուբեն Օհանյանը:

Ռուբենը հավելեց՝ մեր ազգային մտածելակերպը շատ մազոխիստական է. «Ի՞նչ է նշանակում՝ բա ծնող է, պետք է մի հատ էլ խփի կամ տղան հայրական ապտակով է տղա դառնում»:

Source: Yerkir Media
Link: «Մեր ազգային մտածելակերպը շատ մազոխիստական է». երեխաներն ԱԺ-ում են

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image