«Մեր բժիշկներին վստահում եմ»․ Փաշինյանը մասնակցեց ԵՊԲՀ շրջանավարտների երդման արարողությանը

July 25, 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 25-ին մասնակցեց Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստի ընթացքում 1001 շրջանավարտների՝ Հիպոկրատի երդում տալու արարողությանը։

«Ես հավատում եմ ձեր առաքելությանը, ես հավատում եմ մեր առաքելությանը, ես հավատում եմմեր ընդհանուր հաղթանակին»,- շնորհավորելով շրջանավարտներին՝ նշեց վարչապետը:

«Լավագույն մասնագետները նրանք են, ովքեր մասնագիտություն ընտրում են առաքելության խորը գիտակցությամբ: Մարդու, առավել ևս` բժշկի համար մասնագիտությունը առաջին հերթինառաքելություն է: Հույս ունեմ, որ բոլոր շրջանավարտները մասնագիտական կյանք են մտնումհավատով, որ իրենք փոխելու են աշխարհը, եթե ոչ ամբողջ, ապա առնվազն այնաշխատանքային աշխարհը, որում իրենք ապրում են։ Ի վերջո, մարդուն առողջություն ու ժպիտ պարգևելը ամենամեծ առաքելությունն է»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ բժշկության ոլորտում  խնդիրներ կան, բայց նա հայ բժիշկներին վստահում է:

«Ես և իմ ընտանիքը դրսում բուժում ստանալու փորձ չունենք, հուսամ՝ լուրջ առողջական խնդիրներ չենք ունենա, բայց ես մեր բժիշկներին վստահում եմ: Չնայած գիտեմ` բազմաթիվ խնդիրներ կան, բայց եթե մենք այս կրթական համակարգում ստեղծագործ, հետևողականլինենք և ժամանակակից, խնդիրներն էլ ընթացքում կլուծվեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանն իր սաներին հորդորեց միշտ հիշել այն երդումը, որն այսօր տվեցին հայրենիքի ու դասախոսների առջև:

«Դուք այսուհետ պետք է որոշեք` լինել բժիշկ, թե աշխատել բժիշկ: Լինել բժիշկ՝ նշանակում էլինել նախաձեռնող, աշխատել անձնվեր ու անձնազոհ, լինել խոհեմ և պատասխանատու՝  և՛արածների, և՛ չարածների համար: Լինել բժիշկ՝ նշանակում է լինել մտավորական»- շեշտեց ռեկտորը:

ԵՊԲՀ 2017-2018 ուսումնական տարում 1001 շրջանավարտներից 45-ը ստացան կարմիր դիպլոմ, իսկ 24-ը համալրեցին ռազմական բժիշկների շարքերը:

 

 

Source: Yerkir Media
Link: «Մեր բժիշկներին վստահում եմ»․ Փաշինյանը մասնակցեց ԵՊԲՀ շրջանավարտների երդման արարողությանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image