Մեքսիկայում փրկարարաները փլատակների տակ ողջ մնացած դպրոցականի են գտել
September 21, 2017
Մեքսիկայի իշխանությունները հայտնում են, որ երկրաշարժի հետևանքով մայրաքաղաք Մեխիկոյում փլուզված տարրական դպրոցում մահացել է առնվազն 21 երեխա և 5 չափահաս:
Դպրոցի աշակերտուհիներից մեկը փրկվել է: Reauters-ը գրում է, որ փրկարարները հայտնաբերել են երեխային, երբ փլատակների տակ նկատել են շարժվող ձեռք: Քանի դեռ փրկարարական աշխատանքներ են ընթացել, տուժածին մինչև դուրս բերելը հատուկ պոմպի միջոցով ջուր են տվել:
Նշենք, որ սեպտեմբերի 19-ին Մեքսիկայում տեղի է ունեցել 7.1 մագնիտուտ երկրաշարժ, որի հետևանքով մահացել է ավելի գրեթե 250 մարդ:
Ավերվել էն տասնյակ կառույցներ, այդ թվում եկեղեցիներ և 15 դպրոց:
Նոր ցնցումների վախից մի շարք ընտանիքներ գիշերն անցկացրել են Մեխիկոյի այգիներում և փողոցներում:
Իշխանությունների փոխանցմամբ՝ ամենաքիչը 3.8 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության: