Միացյալ Թագավորությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին

March 15, 2018

Միացյալ Թագավորությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. Տեղական եւ միջազգային տեսանկյուններ» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ ասաց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջութիդ Ֆարնուորթը:

Դեսպանն ընդգծեց, որ ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է, որ հակամարտող կողմերի հասարակություններում ամրապնդվի խաղաղ կարգավորմանը հասնելու եւ խաղաղություն հաստատելու միտքը։

«Մեծ Բրիտանիան անվերապահորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին մադրիդյան սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու համար»,- ասաց Ֆարնուորթը։

Source: Yerkir Media
Link: Միացյալ Թագավորությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image