Միհրան Հարությունյանի վրա կատարված բոլոր խաղադրույքները Վիվառոն համարել է հաղթած

August 17, 2016

Վիվառո ընկերությունը Միհրան Հարությունյանին համարելով այդ գոտեմարտի իրական հաղթող և Օլիմպիական չեմպիոն, հաղթած է համարում նաև բոլոր այն խաղադրույքները, որոնք կատարվել էին հայ ըմբիշի՝ չեմպիոն դառնալու վրա: Այս մասին ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ:

«Ռիոյի Օլիմպիական խաղերում երեկ բոլորս ականատես եղանք, թե ինչպես մրցավարական կողմնակալության պատճառով ըմբշամարտի մինչև 66 կգ քաշային կարգի եզրափակչում հաղթանակը շնորհվեց սերբ Դավոր Շտեֆանեկին, իսկ Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Հարությունյանը ստացավ միայն արծաթե մեդալ:

Վիվառո ընկերությունը, ողջ հայ ազգի նման Միհրան Հարությունյանին համարելով այդ գոտեմարտի իրական հաղթող և Օլիմպիական չեմպիոն, հաղթած է համարում նաև բոլոր այն խաղադրույքները, որոնք կատարվել էին հայ ըմբիշի՝ չեմպիոն դառնալու վրա: Ուստի, Միհրանի հաղթանակի վրա խաղադրույք կատարած մեր մի քանի հազար օգտատերերը կստանան իրենց շահումները՝ թե՛ օրդինար, թե՛ էքսպրես տեսակի տոմսերում:

Վիվառոն արդար խաղի կողմնակից է»,- նշվում է հայտարարության մեջ:


Source: Yerkir Media
Link: Միհրան Հարությունյանի վրա կատարված բոլոր խաղադրույքները Վիվառոն համարել է հաղթած

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image