Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն փետրվարի առաջին տասնօրյակում

January 26, 2018

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) տարածաշրջան կայցելեն փետրվարի առաջին տասնօրյակում: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ-ի թղթակցին հայտնել է Իգոր Պոպովը:

Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահը հայտնել է, որ այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները:

Source: Yerkir Media
Link: Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն փետրվարի առաջին տասնօրյակում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image