ՄԻՊ-ն ստացել է ՏԻՊ ընտրություններում խախտումների վերաբերյալ ահազանգեր

September 18, 2016

Հայաստանի մի շարք համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ստացել է լրագրողների և դիտորդների գործունեությանը խոչընդոտելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրողներին ուղղորդելու մասին ահազանգեր:

Մանրամասն ուսումնասիրվում են զանգածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները: Այս մասին տեղեկացրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը՝ հավելելով. «Դրանց թվում արդեն իսկ արձանագրվել են նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ առերևույթ պարունակող արարքներ:

Խախտումների վերաբերյալ բոլոր տվյալները սահմանված կարգով ուսումնասիրելու և ամփոփելուց հետո կուղարկվեն քրեական հետապնդման հարուցման հարցի լուծման նպատակով:

Պաշտպանի աշխատակազմի կողմից ողջ օրվա ընթացքում շարունակվելու են մշտադիտարկման և ուսումնասիրության աշխատանքները»:


Source: Yerkir Media
Link: ՄԻՊ-ն ստացել է ՏԻՊ ընտրություններում խախտումների վերաբերյալ ահազանգեր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image