Միջպետական ավտոճանապարհներին տեղադրվել են «Աղբ չթափել» մակագրությամբ վահանակներ

Համապետական շաբաթօրյակի շրջանակներում հանրապետության միջպետական ճանապարհներն սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները ևս մաքրման ակտիվ աշխատանքներ են ծավալել միջպետական մայրուղիների և դրանց հարող տարածքներում։

Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով նախարար Վահան Մարտիրոսյանը շրջայց է կատարել Երևանից մինչև Իջևան ձգվող միջպետական նշանակության ճանապարհներով։ Ճանշինականները, ավարտելով ճանապարհների մաքրումը, անցել էին ճանապարհամերձ հատվածները մաքրելու գործին։ Ճանապարհների ամառային սպասարկման շրջանակներում այդ աշխատանքները մեծ կարևորություն ունեն։

Հիմնական ու կարևոր նպատակ է նաև վարորդների ու քաղաքացիների շրջանում ամրապնդել շրջապատը չաղտոտելու գիտակցությունը։ Այդ նպատակով նախարարության կողմից միջպետական ճանապարհներին տեղադրվել են «Աղբ չթափել» մակագրությամբ սոցիալական գովազդ պարունակող վահանակներ։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների 
նախարարության լրատվական ծառայություն
 

Source: Yerkir Media
Link: Միջպետական ավտոճանապարհներին տեղադրվել են «Աղբ չթափել» մակագրությամբ վահանակներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image