Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 22։00-ի դրությամբ, դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Սյունիքի մարզի Գորիս, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում առկա է մառախուղ:
Սյունիքի մարզում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն:
Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքներում և Մեղրու սարում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: