Մխիթարյանը «Արսենալ»-ի պահեստայինների կազմում է

January 30, 2018

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի պահեստայինների կազմում է և կարող է իր նորամուտը տոնել «զինագործների» կազմում:

Անգլիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը կհյուրընկալվի «Սուոնսի»-ին: Արսեն Վենգերը խաղադաշտ դուրս կբերի հետևյալ մեկնարկային կազմը՝ Չեխ, Բելյերին, Մուստաֆի, Կոսելնի, Մոնրեալ, Էլնենի, Ջակա, Ռեմզի, Իվոբի, Օզիլ, Լյակազեթ:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

Source: Yerkir Media
Link: Մխիթարյանը «Արսենալ»-ի պահեստայինների կազմում է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image