Մխիթարյանը համաձայնության է եկել «Արսենալի» հետ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համաձայնության է եկել Լոնդոնի «Արսենալի» հետ: Այս մասին տեղեկացնում է transfer News-ը:

Պայմանագիրը կստորագրվի 4,5 տարով: Հայ ֆուտբոլիստը շաբաթական 130 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ կստանա, որով կդառնա «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը պայմանագիր կստորագրի մանչեսթերյան ակումբի հետ:

Source: Yerkir Media
Link: Մխիթարյանը համաձայնության է եկել «Արսենալի» հետ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image