Մխիթարյանի երկու գոլային փոխանցումներն օգնեցին «Մանչեսթեր Յունայթեդ»-ին՝ ջախջախել «Վեսթ Հեմ»-ին

August 14, 2017

Օգոստոսի 13-ին՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում,  «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ 4:0 հաշվով առավելության հասավ «Վեսթ Հեմ»-ի նկատմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իրեն լավագույնս դրսևորեց և դարձավ երկու գոլային փոխանցումների հեղինակ: Հենրիխի օգնությամբ նախ աչքի ընկավ Ռոմելու Լուկակուն՝ հաշիվը դարձնելով 2:0, այնուհետև Անտոնի Մարսիալը՝ 3:0: Իսկ մինչ այդ կրկին աչքի էր ընկել Լուկակուն: Հանդիպման հաշիվը 90-րդ րոպեին 4:0 դարձրեց Պոլ Պոգբան: Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց 89 րոպե:

ԱՊԼ-ի 2-րդ տուրում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հյուրընկալվելու է «Սուոնսի»-ին՝ օգոստոսի 19-ին:

Source: Yerkir Media
Link: Մխիթարյանի երկու գոլային փոխանցումներն օգնեցին «Մանչեսթեր Յունայթեդ»-ին՝ ջախջախել «Վեսթ Հեմ»-ին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image