Մխիթարյան․ «Հիանալի է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 50-րդ խաղը գոլով նշելը»
September 28, 2017
«Հիանալի է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 50-րդ խաղը գոլով նշելը»,- սա Հենրիխ Մխիթարյանի գրառումն է սոցիալական ցանցերի իր էջերում: Այսպես հայ ֆուտբոլիստն անդրադառձել է Ֆուտբոլի չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում ԲԿՄԱ-ի նկատմամբ «Մանչեսթեր Յունայթեդի» տոնած հաղթանակին: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել մոսկովյան մարզադաշտ իրեն երկրպագելու գնացած ֆուտբոլասերներին:
Մանկունիացիները, հիշեցնենք, 4:1 հաշվով հաղթել են Մոսկվայում, իսկ հայ ֆուտբոլիստն իր թիմի 4-րդ գոլի հեղինակն է դարձել: