Մնջախաղի փառատոնը ֆինանսավորում չստանալու պատճառով չի կայանա

July 3, 2018

Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնն այս տարի չի կայանա: Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ փառատոնի պրոդյուսեր Ժիրայր Դադասյանի խոսքով,  մշակույթի նախարարությունն այս տարի չի ֆինասնավորել փառատոնը:

Մնջախաղի միջազգային փառատոնն ավանդական է եւ իրականացվել է 10-ը տարի շարունակ: Փառատոնի բյուջեն կազել է 16 մլն դրամ: Դադասյանի խոսքով փառատոնի անձնակազմն ամբողջ տարի աշխատել է այն կազմակերպելու ուղղությամբ:

Մշակույթի նախարարությունից էլ տեղեկացրել են, որ ցանկացած հեղինակային փառատոն նախարարությունից ֆինանսավորում է ստանում բացառապես մրցութային կարգով: Ուստի փառատոնն այս տարի չի կայանա, իսկ հաջորդ տարի այն անցկացնելու համար պետք է հայտ ներկայացնել ու մասնակցել մրցույթի:

Source: Yerkir Media
Link: Մնջախաղի փառատոնը ֆինանսավորում չստանալու պատճառով չի կայանա

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image