Մշակույթի նախարարությունն արձագանքել է Լուսինե Զաքարյանի տան վաճառքի մասին մամուլի հրապարկմանը

October 5, 2016
Մշակույթի նախարարությունն արձագանքել է Լուսինե Զաքարյանի՝ Ախլցխայում գտնվող տան վաճառքի մասին մամուլի հրապարկմանը:
 
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի  մամուլի խոսնակ Ռուզաննա Խաչատրյանն իր Ֆեյսբուքի էջում գրել է.
«Հայաստանի մշակույթի նախարարությունն ընդունելի և ոգևորիչ է համարում Ախալցխայում Լուսինե Զաքարյանի մանկության տան ձեռքբերման առաջարկը: Պետբյուջեում նման միջոցներ չլինելու պայմաններում նախարարությունը հետաքրքրված է հովանավորներ կամ գնորդ գտնելու հարցով (նպատակով, որ տունը հետագայում ծառայելու է որպես մշակութային կենտրոն կամ թանգարան):
 
Ախալցխայի հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնի նախագահ Էդուարդ Այվազյանի կարծիքով, նույն տանը կարելի է կազմակերպել նաև ախալցխացի հանրահայտ մյուս հայազգի գործիչներին՝ Վարդգես Սուրենյանցին, Հակոբ Կոջոյանին, Կարպ Խաչվանքյանին նվիրված սրահներ: ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստ է նման դեպքում անհրաժեշտ ցուցանմուշների հավաքակազմ ապահովել, աջակցել տեղափոխության և ցուցադրանքը կազմակերպելու հարցում»:


Source: Yerkir Media
Link: Մշակույթի նախարարությունն արձագանքել է Լուսինե Զաքարյանի տան վաճառքի մասին մամուլի հրապարկմանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image