Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը կրակել է ոստիկանների վրա. կան վիրավորներ
August 23, 2018
Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա․ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչության մամլո հաղորդագրությանը։
Անհայտ անձը զենքի չպարզված տեսակից կրակ է բացել Ռուսաստանի ՆԳՆ մոսկովյան գլխավոր վարչության դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտպանության գնդի երկու ոստիկանի ուղղությամբ: Նրանցից մեկը վիրավորվել է:
Ոստիկանության աշխատակիցները պատասխան կրակ են բացել ծառայողական զենքից, որի արդյունքում հարձակում իրականացնողը վիրավորվել է ոտիքց: