Մոսկվայի մետրոյում հարբած տղամարդը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ. կան տուժածներ
January 5, 2018
Մոսկվայի մետրոյում 30-ամյա տղամարդը տրավմատիկ ատրճանակից կրակ է բացել իրավապահների ուղղությամբ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Աղբյուրը նշում է, որ տղամարդն այդ քայլին է դիմել իրավապահների հետ ծագած կոնֆլիկտի պատճառով:
Միջադեպի արդյունքում տուժել է մի քանի ոստիկան, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Տղամարդը ձերբակալվել է, հայտնի է, որ վերջինս գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: