Մոսկվայի օդանավակայաններում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չեղարկվել ու հետաձգվել է 29 չվերթ, հայտնում է gazeta.ru-ն:
Մասնավորապես՝ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է մեկ ու չեղարկվել 4, իսկ «Շերեմետևո»-ում հետաձգվել է 7 չվերթ:
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը նախազգուշացրել է, որ մայրաքաղաք Մոսկվայում սպասվում է անձրև, ուժեղ քամի ու ամպրոպ:
Source: Yerkir Media Link: Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել և հետաձգվել է 29 չվերթ