Մոսկվայի Ամուրի փողոցում գտնվող արհեստական ծաղիկների պահեստում բռնկված հրդեհը տարածվել է 600 քառ. մետր մակերեսով: Գրում է Tert.am-ը։
Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով մայրաքաղաքի իրավապահ մարմիններին, հրդեհը մարելու աշխատանքների ժամանակ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության 5 աշխատակից է զոհվել:
Աղբյուրի հաղորդմամբ` կրակը մարելուն ուղղված աշխատանքները շարունակվում են: Հրդեհին բարդության 4-րդ աստիճան է տրվել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կրակի տարածման մակերեսը կազմում է 200 քառ. մետր: