Մուգ շոկոլադի գործածումը դրական է ազդում մարդու իմունիտետի վրա
May 6, 2018
Կակաոյի բարձր պարունակությամբ մուգ շոկոլադի գործածումը բարելավում է իմունիտետը եւ բարձրացնում ուղեղի ակտիվությունը: Այս եզրակացությանն են հանգել ԱՄՆ-ի Լոմա Լինդա համալսարանի բժիշկները, նրանց աշխատության մասին գրել Է EurekAlert-ը։
Հետազոտության ընթացքում պարզվել է, որ առնվազն 70 տոկոս կակաոյի պարունակությամբ շոկոլադի ամենօրյա գործածումը դրական ազդեցություն է գործում մարդու իմունիտետի վրա: Շոկոլադը բարելավում է միաբջիջային ազդանշանային ուղիները, որոնք մասնակցում են իմունային հակազդման համար պատասխանատու T-բջիջների ակտիվացմանը: