Մուրմանսկի շրջանի Ապատիտի քաղաքում հարբած տղամարդը ԴՕՍԱՖ-ի դպրոցից գողացել է զրահատրանսպորտային ռազմական մեքենան՝ ԲՏՌ-ը, եւ դրանով շրջել քաղաքում:
Շրջադարձին չկարողանալով կառավարել տեխնիկան՝ նա բախվել է սուպերմարկետին, կոտրել ապակին, այնտեղից խաղալիք շուն եւ մեկ շիշ գինի գողացել:
Մինչ այդ էլ նա հարվածել էր սուպերմարկետի հարեւանությամբ կայանված մարդատար մեքենային:
Source: Yerkir Media Link: Մուրմանսկում հարբած տղամարդը գողացել է զրահամեքենան եւ բախվել սուպերմարկետին (տեսանյութ)