ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալներն աճել են 7.2%-ով՝ կազմելով 22 402.4 տոննա: Նախորդ տարի նշված ժամանակահատվածում արտադրվել է 20 888.2 տոննա միս:
Միևնույն ժամանակ, մսամթերքի արտադրության ծավալները, ներառյալ երշիկեղենը, աճել են 72.3%-ով և կազմել 5 529.7 տոննա:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ 58.6%-ով աճել են մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալները և կազմել 412.3 տոննա: