Յակուտսկի բնակիչները փնտրում են ինքնաթիռից թափված ոսկիները (տեսանյութ)
March 16, 2018
Յակուտսկի բնակիչները տեղական օդանավակայանում տեղի ունեցած միջադեպից մեկ օր անց, որտեղ վերթիռի ժամանակ օդանավից ոսկու ձուլակտորներ Էին թափվել, շարունակում են փնտրել թանկարժեք բեռը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Է քաղաքի Գագարինի շրջանի վարչակազմի ներկայացուցիչը:
«Այսօր տեղի բնակիչները դեռեւս ակտիվորեն շարունակում են փնտրել բեռը»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Մինչդեռ բեռի սեփականատեր ընկերության տվյալներով, բոլոր ձուլակտորներն արդեն հավաքված են: Սոցցանցերում հրապարակվում են տեսանյութեր, որոնցում երեւում Է, թե ինչպես են մարդիկ թափառում օդանավակայանի մոտակայքում՝ թանկարժեք ձուլակտորներ գտնելու հույսով, նրանցից ոմանք տարածքը զննում են ավտոմեքենաներով: