Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այսօր՝ օգոստոսի 5-ին, պաշտոնական այցով կայցելի Թուրքիա:
Հաղորդվում է, որ այցը կկայանա նախագահ Էրդողանի հրավերով:
Սպասվում է, որ բանակցությունների ընթացքում նախագահները կքննարկեն երկու երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր, փոխանցում է Интерфакс-ը: