Նախարար․ Ես որպես ծնող պարտավոր եմ հոգալ իմ անչափահաս երեխաների անվտանգության եւ կրթություն ստանալու հարցերը

April 23, 2018

Խորհրդարանական ժողովրդավարության համար այդքան էլ լավ չէ, երբ ազատ կամարտահայտության և ժողովրդավարական ազատություններ օգտագործելու իրավունքը հակասության մեջ է մտնում օրենքի պաշտպանության այլ բաղադրիչների հետ և այդ գործընթացում ստիպված սկսում են ներգրավվել իրավապահները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

«Իրականում համարում եմ, որ ավանդույթի, ժամանակի հարց է, որ խորհրդարանական ձայն ունեցող ընդդիմությունը և փողոցային պայքարի միակ լծակ ունեցող ընդդիմությունը ժամանակի մեջ իրարից սկսի տարբերակվել, քանի որ խորհրդարանական ընդդիմության հրաշքը հենց դրա մեջ է. այն ընդդիմությունը, որը ստացել է ժողովրդի քվեն և ունի ներկայացվածություն խորհրդարանում, ունի խնդիրները լուծելու այլ գործիքակազմ, քան այն ընդդիմությունը, որը չունի այդ հնարավորությունը և ստիպված է դիմել փողոցին»,- հայտարարեց Սարգսյանը:

Կթույլատրեր արդյոք իր երեխաներին մասնակցել այս ակցիաներին հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց, որ ինքը միշտ խուսաթել է հանրայնացնել իր անձնական կյանքը, բայց քանի որ տրվել է ուղիղ հարց, նա էլ ուղիղ կպատասխանի․

«Ոչ, ես իմ երեխաներին չէի թույլատրի, քանի որ նրանք անչափահաս են։ Ես որպես ծնող պարտավոր եմ հոգալ 2 հարց․ նրանց անվտանգության ու կրթության հնարավորության։ Չափահաս դառնալուց հետո՝ իրենք կորոշեն»։

Նա նաեւ ավելացրեց․ «Ամեն վայրկյան ուղղակի մտքումս աղոթում եմ, որ որևէ մեկի նյարդերը տեղի չտան ու արգելակի փոխարեն գազի չսեղմի փողոցներում խցանումների ժամանակ», ասուլիսում ասաց պաշտոնության նախարար Վիգեն Սարգսյանը

 

Source: Yerkir Media
Link: Նախարար․ Ես որպես ծնող պարտավոր եմ հոգալ իմ անչափահաս երեխաների անվտանգության եւ կրթություն ստանալու հարցերը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image