Նախնական տվյալներով` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 43.65 տոկոսը

Նախնական տվյալներով` Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 370 հազար 323 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 43.65 տոկոսը:  Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Ցանկանում եմ նշել, որ սրանք դեռևս նախնական տվյալներն են, որոնք ստացվել են տարածքային ընտրական հանձնաժողովներից էլեկտրոնային եղանակով: Կեսգիշերից կսկսվի քվեարկության արդյունքների աղյուսակավորումը: Արդյունքները ստանալուն պես՝ դրանք կեսգիշերից կսկեն հրապարակվել տեղամաս առ տեղամաս: Դրանց վերաբերյալ պարբերաբար տեղեկություններ կներկայացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:  Տեղեկությունները պարբերաբար կթարմացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում»,-ասաց Մուկուչյանը:

Նա նաև հայտնեց, որ ի տարբերություն Երևանի ավագանու նախորդ ընտրությունների, այս անգամ ընտրություններին մասնակցել է 25 հազար 97 ավելի ընտրող: Երևանի ավագանու նախորդ ընտրություններին մասնակցության տոկոսը կազմել է 40.99%, այսինքն՝ քվեարկել է 345 հազար 226 քաղաքացի:

Աջափնյակ վարչական շրջանում քվեարկության իրավունք ունեցողներից մասնակցել է 38 հազար 878 քաղաքացի կամ 45,64 տոկոսը, Ավանում՝ 18 հազար 593 քաղաքացի կամ 46,49 տոկոսը, Արաբկիր վարչական շրջանում՝ 42 հազար 465 քաղաքացի կամ 43,36 տոկոսը, Դավթաշենում՝ 15 հազար 361 քաղաքացի կամ 46,92 տոկոսը, Էրեբունի վարչական շրջանում քվեարկության իրավունք ունեցողներից մասնակցել է 37 հազար 983 քաղաքացի կամ 40,38 տոկոսը, Կենտրոնում՝ 41 հազար 318 քաղաքացի կամ 42,83  տոկոսը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 45 հազար 935 քաղաքացի կամ 42,22 տոկոսը,  Նոր Նորք վարչական շրջանում  45 հազար 17 քաղաքացի կամ 44,52 տոկոսը, Նորք Մարաշում՝ 5 հազար 109 քաղաքացի կամ 47,01   տոկոսը,  Նուբարաշեն վարչական շրջանում քվեարկության իրավունք ունեցողներից մասնակցել է 3 հազար 767 ընտրող կամ  45,38 տոկոսը, Շենգավիթում՝ 50 հազար 644 քաղաքացի կամ 44,48 տոկոսը, իսկ Քանաքեռ-Զեյթունում՝  25 հազար 253  քաղաքացի կամ 42,81 տոկոսը:

Source: Yerkir Media
Link: Նախնական տվյալներով` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 43.65 տոկոսը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image