Նախորդ տարի Հայաստանը ԵՄ-ից ստացել է 27.5 միլիոն եվրո

April 7, 2017

Եվրամիությունը շարունակում է բյուջետային աջակցություն տրամադրել Հայաստանին՝ տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման համար: Տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանի խոսքով՝ անցած տարի Հայաստանը Միությունից ստացել է 27.5 միլիոն եվրո:

Նախորդ տարի եւ այս տարեմուտին Եվրամիության հետ Հայաստանը ստորագրել է 51 միլիոն եվրոյի համագործակցության փաթեթ, որից 50 միլիոն եվրոն բյուջետային աջակցություն է:

Բյուջետային աջակցությամբ նախատեսված գումարներն ամբողջապես փոխանցվում են այդ երկրի պետական բյուջե: Եվրամիությունը գումար տրամադրում է այն դեպքում, եթե այդ երկիրը կատարել է կողմերի միջեւ համաձայնագրով սահմանված պարտավորությունները:

Source: Yerkir Media
Link: Նախորդ տարի Հայաստանը ԵՄ-ից ստացել է 27.5 միլիոն եվրո

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image