Նանսենի փողոցում հաստաբուն ծառեր կտրողները հայտնաբերվել են
August 24, 2018
Օգոստոսի 21-ին համայնքային ոստիկանները շրջագայության ժամանակ նկատել էին, որ Նանսենի փողոցի շենքերից մեկի բակում հաստաբուն երկու ծառ է կտրված: Լուսանկարել էին, չափագրել կոճղերը: Համպատասխան արձանագրություն կազմելուց հետո ոստիկանները հետքերով գնացել ու գտել էին, թե ուր են տեղափոխել կտրած ծառերը: Բակից չէին հանել, կամ դեռ չէին հասցրել հանել, ինչը հուշում էր, որ կտրողն, ամենայն հավանականությանբ, շենքի բնակիչներից է:
Հետագա միջոցառումներով համայնքային ոստիկանները պարզեցին, որ նշված ծառերը օգոստոսի 19-ին կտրել է Նանսենի փողոցի նույն շենքի բնակիչ Ռազմիկ Թորոսյանը:
Բացատրական աշխատանքների արդյունքում Թորոսյանը ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվել խոստովանական բացատրություն: