Նարեկ Ղահրամանյանը նշանակվել է Կապանի քաղաքապետի պաշտոնակատար
July 18, 2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում Նարեկ ՂահրամանյանինՍյունիքիմարզի Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Իր նշանակման կապակցությամբ Ղահրամանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով.
«Ակնկալում եմ բոլոր կապանցիների աջակցությունը երկրում դրական փոփոխությունները մեր համայնք բերելու գործում»: