Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքն ամենակարդացվածն է այս շաբաթ

December 10, 2017

Այս շաբաթ «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքը։

Իր դիրքը բարելավել և երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը։

Երրորդ հորիզոնականում է Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիևիչի «Վերջին վկաները» ստեղծագործությունը:

Արամ Ավետիսի «Կույր կետադրություն» գործը զիջել է իր դիրքերը և չորրորդն է:

Հինգերորդ տեղում Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն է:

«Աննա Ֆրանկի օրագիրը» գիրքը մուտք է գործել ամենավաճառվածների ցանկ` զբաղեցնելով վեցերորդ հորիզոնականը:

Յոթերորդ տեղը զբաղեցրել է Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը:

Ութերորդ տեղում Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» ստեղծագործությունն է:

Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Մարդկանց երկիր»-ը մեկ հորիզոնականով զիջել է իր դիրքը և իններորդն է:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է ժամանակակից արձակագիր Հովհաննես Երանյանի «Մեղքի պարան» ստեղծագործությունը:

Source: Yerkir Media
Link: Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքն ամենակարդացվածն է այս շաբաթ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image