Նեյմարի տրանսֆերը դարձավ ամենաթանկը ֆուտբոլի պատմության մեջ
August 4, 2017
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը պաշտոնապես դարձավ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թ. հունիսի 30-ը: Ֆրանսիական ակումբը Նեյմարի համար «Բարսելոնա»-ին վճարեց 222 մլն եվրո, որը պայմանագրով նախատեսված նրա հրաժարագինն էր:
Այսպիսով, Նեյմարի տրանսֆերը դարձավ ամենաթանկը ֆուտբոլի պատմության մեջ:
Մինչ այս տրանսֆերը ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերն էր համարվում Պոլ Պոգբայի` «Յուվենթուս»-ից «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը:
Լավագույն հնգյակն ունի հետևյալ տեսքը.
Նեյմար` 222 մլն եվրո («Բարսելոնայից»` ՊՍԺ)
Պոլ Պոգբա` 105 մլն եվրո («Յուվենթուսից»` «Մանչեսթեր Յունայթեդ»)
Գարեթ Բեյլ` 101 մլն եվրո («Տոտենհեմից»` «Ռեալ»)
Կրիշտիանու Ռոնալդու` 94 մլն եվրո («Մանչեսթեր Յունայթեդից»` «Ռեալ»)
Գոնսալո Իգուաին` 90 մլն եվրո («Նապոլիից»` «Յուվենթուս»):