Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը օգոստոսի 3-ին այցելել է խոշորացվող մի շարք համայնքներ։
Մարմաշեն փնջում ընդգրկված համայնքներից առաջին հանդիպումը Վահրամաբերդ համայնքում էր: Արթուր Խաչատրյանը նախ մասնակցեց խորհրդակցությանը, որն անցկացվում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների կողմից` բիզնես նախաձեռնությունների մշակման ու գործարար ծրագրեր իրականացնելու համար:
Քննարկումից հետո Արթուր Խաչատրյանը գյուղամիջում հանդիպեց Վահրամաբերդի բնակիչներին, նրանց հետ զրուցեց մտահոգող խնդիրների վերաբերյալ: Գյուղի բնակիչները բարձրացրին գյուղտեխնիկայի, բերքի պաշտպանության հետ կապված հարցեր: Նույնատիպ հարցերի շուրջ խոսվեց նաև մյուս համայնքներում:
Արթուր Խաչատրյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելեց նաև Կապս, Մարմաշեն, Քեթի և Մայիսյան համայնքներ: Համայնքաբնակների հետ մարզպետը խոսեց առաջիկայում բնակավայրերի խոշորացման ծրագրի մասին` ընդգծելով, որ ծրագիրն ինքնանպատակ գործընթաց չէ, այլ կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլ է, ինչպես նաև այն հնարավորություն կտա ուժեղացնել տեղական ինքնակառավարման համակարգը, զարգացնել ավագանու ինստիտուտը, աշխատանքները թափանցիկ կազմակերպմանը
Source: Yerkir Media
Link: Շիրակի մարզպետ. Համայնքների խոշորացումն ինքնանպատակ չէ