Ներկայացվել է ծխելու դեմ պայքարի պատկերանշանը

February 23, 2018

Ծխելու դեմ պայքարի շարժումն այսուհետև կընթանա հանրության շրջանում հավանության արժանացած պատկերանշանով։

Այն պաշտոնապես ներկայացնելով` ՀՀ առողջապահության նախարարությանառողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը կարևորել է, որ հանրային վայրերում ծխելն արգելող այս պատկերանշանը, հավանության  արժանանալով նաև սոցիալական ցանցերում, մեծ տարածում է ստացել։

Պատկերանշանը որպես նվեր ընդունելու «Դոպինգի» առաջարկը սիրով ընդունվել է նախարարության կողմից։

Այս պատկերանշանն անցած տարվա նոյեմբերին կայացած Երևանի արտաքին գովազդի փառատոնում արժանացել է մրցանակի` բարձր գնահատական ստանալով միջազգային փորձագետների կողմից։

ckhel

 

Source: Yerkir Media
Link: Ներկայացվել է ծխելու դեմ պայքարի պատկերանշանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image