Ներսիկ Իսպիրյան՝ ձեր ձայնը տվեք ՀՅԴ-ին եւ կունենաք արժանապատիվ կյանք

yerkir.am— Դաշնակցության ներկայացուցիչները հանդիպեցին Երևանի Նոր Նորք համայնքի բնակիչների հետ:

Հանդիպմանը ներկա էր նաև դաշնակցական Ներսիկ Իսպիրյանը, ով դիմելով ներկաներին, ասաց, որ, լինելով 30 տարվա կուսկացական, հենց ներսից տեսել է՝ որքան նվիրված են եղել իր կուսակիցները Հայաստանին՝ պատմական ամենատարբեր իրադարձությունների ընթացքում: Իսպիրյանի խոսքով՝ հենց Նոր Նորքն ընդգրկող ընտրատարածքից առաջադրված թեկնածուներն էլ իրենց լուրջ ներդրումն ունեն Արցախյան ազատամարտում:

«Արցախյան հերոսամարտում ամենաթեժ կռիվների ժամանակ տասից հինգը դաշնակցականներ են եղել, մեր կուսկացության անդամները հայրենասեր, պարկեշտ մարդիկ են»,- ասաց Իսպիրյանը, ապա հավելեց.

«Բայց Արցախյան հերոսամարտում ուզում եմ առանձնացնել Հայկին և Վահանին: Մարդիկ այստեղ ուտում-խմում էին, նյութական էին դիզում, բայց էս տղերքը զենքերը ուսներին, մահն իրենց կյանքի առաջ կռվում էին հայ ժողովրդի համար ու արյուն թափում: Ձեր ձայնը տվեք մեր պատգամավորներին և խորհրդարանում փոփոխություններ կլինեն, դուք էլ կունենաք արժանապատիվ կյանք»:

Source: Yerkir Media
Link: Ներսիկ Իսպիրյան՝ ձեր ձայնը տվեք ՀՅԴ-ին եւ կունենաք արժանապատիվ կյանք

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image