Նիկոլ Փաշինյանը ողջ առողջ է, ե նույնիսկ՝ չձերբակալված
January 31, 2018
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է իր հետ տեղի ունեցած միջադեպը՝ համապատասխան գրառում կատարելով ֆեյսբուքյան իր էջում:
Նա գրել է, որ թյուրիմացությունը հարթվել է հենց տեղում, երբ իտալացի ոստիկաններին բացատրել է իր ով լինելը: 30 րոպե ճշտումներ կատարելուց հետո նրանք ներողություն են խնդրել եւ հեռացել: «Ոստիկանները բավական լուրջ օպերացիա էին կազմակերպել՝ մեծ թվով ոստիկանների եւ հատուկ ծառայությունների ներգրավմամբ: Երեւի մտածել էին, որ 2008-ից մինչ օրս Ինտերպոլից խուսափողը պետք է, որ լուրջ հանցագործ լինի»,- գրառումը եզրափակել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Հռոմում իրեն փորձել են ձերբակալել: ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը ավելի ուշ մեզ հետ զրույցում նշել էր, որ կապ չեն կարողանում հաստատել պատգամավորի հետ։