«Նկարվել ենք` որպես հուշ». գյուղապետը՝ անգղերի հետ լուսանկարի մասին

October 5, 2017

Երեկվանից համացանցում բուռն քննարկման առարկա են դարձել Կարմիր գրքում գրանցված անգղերի հետ արված լուսանկարները: Երեկ արդեն հայտնի դարձավ, որ թռչունների հետ լուսանկարված տղամարդկանցից մեկը Արմավիրի մարզի Շենավան գյուղի գյուղապետ Արթուր Մկրտչյանն է:

Yerkir.am-ի հետ զրույցում նա հայտնեց, որ լուսանկարներն արվել են 2007-ին:

«Դժվար չի պարզել, որ էս նկարը 7 տարի ա` օդնակլասնիկիս սայթում քցած ա: Վերցրել, դրել են` «Ֆեյսբուք»-ով հրապարակել»,- ասաց նա և հավաստիացրեց, որ իրենք անգղ չեն որսացել:

«Ճիշտ ա, մենք որսի էինք գնում Թուրքիայի սահմանին՝ Երվանդաշատի մոտ. ըտեղից Թուրքիա մեկ կամ երկու կիլոմետր ա: Էդ թռչուններին ես միշտ տեսել եմ` Թուրքիայի սարերի վրա են եղել: Էդ անգամ տեսանք, որ անցորդները անցնում, կանգնում, նկարվում են, մենք էլ ըտենց հետաքրքրության համար իջել, նկարվել ենք` որպես հուշ: Դաժը մեզ էլ նկարել ա անցորդներից մեկը»,- ասաց Մկրտչյանը` հավելելով, որ լուսանկարում պատկերված անձանցից մեկը պատահական անցորդ է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Source: Yerkir Media
Link: «Նկարվել ենք` որպես հուշ». գյուղապետը՝ անգղերի հետ լուսանկարի մասին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image