Նշանակվել են ՀՀ ընդհանուր իրավասության եւ վարչական դատարանների նախագահներ
February 21, 2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 21-ին ստորագրել է հրամանագիր Ռուբեն Վարդազարյանին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Աղասի Դարբինյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նախագահ: