Նշանակվել է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
July 3, 2018
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մեկնարկել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստը: Նիստին ներկա հոգաբարձուների խորհրդի 11 անդամները միաձայն Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի նախագահի պաշտոնում ընտրեցին Ռայմոնդ Գևորգյանին:
Նիստի ընթացքում մրցույթ հայտարարվեց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնի ընտրության համար: Կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը առաջարկեց թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները հանձնել ինստիտուտի գիտքարտուղար Նարինե Մարգարյանին: Առաջարկը խորհրդի անդամներն ընդունեցին միաձայն: